Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:48

Էրդողանը գուցե իրեն համարում է 2-րդ Աթաթուրք․ Էթյեն Մահչուփյան

Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող գյուլենական համայնքի կողմից ստեղծված բոլոր մեխանիզմներն ու միջոցներն այսօր ազատորեն կիրառվում են Թուրքիայի իշխանությունների կողմից, քանի որ պարզապես ձեռնտու են նրանց։ Նման կարծիք հայտնել է Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հիմնած «Ապագա» կուսակցության փոխնախագահ, հայ քաղաքական գործիչ Էթյեն Մահչուփյանը, որը նախկինում զբաղեցրել է վարչապետ Դավութօղլուի խորհրդականի պաշտոնը, փոխանցում է ermenihaber-ը։

Անդրադառնալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանն (ԱԶԿ-AKP) ու դրա գործունեությանը՝ Մահչուփյանը նշել է, որ կուսակցությունն ի սկզբանե ստեղծվել էր որպես «հնարավորություն», որ այն կարող էր չգնալ ծայրահեղ ավտորիտարության ուղիով, սակայն ոչ մուսուլմանները, ոչ աշխարհականները չկարողացան օգտագործել այդ հնարավորությունը։

Մահչուփյանի խոսքով՝ վերափոխվելու, ավելի ժողովրդավար ուղիով շարժվելու հնարավորություն ԱԶԿ-ն ուներ նաև 2015թ․ նոյեմբերի ընտրություններից հետո։ Այդ ընտրություններում տարած հաղթանակը ԱԶԿ-ն կարող էր օգտագործել որպես երկրորդ հնարավորություն, ինչը նույնպես չարվեց․

«Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ ժամանակ հնարավորություն ստացավ իրականացնելու այն ծրագիրը, որի մասին վաղուց երազում էր։ Իմ գնահատմամբ՝ Էրդողանն ի սկզբանե իրեն Թուրքիայի պատմության մեծագույն առաջնորդներից է համարում, գուցե իրեն զգում է որպես երկրորդ Աթաթուրք։ Եվ այն ժամանակ նա մտածեց, որ ահա, ստեղծվել է այդ երազանքն իրականացնելու հնարավորությունը։ Նա ինքն իրեն սկսեց վարպետի տեղ դնել, կարծելով որ աշակերտության փուլն ավարտվել է։ Բայց, իհարկե, երբ աշակերտությունից անցնում եք վարպետության և իրական գիտելիքների վրա չեք հիմնվում, այդժամ կարող եք ամենամեծ սխալները գործել։ Նա էլ մեծ սխալներ արեց և դեռ անում է։ Ես չեմ կարծում, թե Էրդողանը գիտակցաբար երկրի համար վատ քայլեր է ձեռնարկում։ Ոչ։ Նա պարզապես անում է այն, ինչ կարողանում է», — նշել է Մահչությանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+