Եվրամիությունը կարող է Ադրբեջանում ստեղծել զարգացման գործակալություն, ասել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության համագործակցության համակարգող Վիկտոր Բոժկովը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մենք ցանկանում ենք Ադրբեջանում ստեղծել Եվրամիության զարգացման գործակալություն», — չորեքշաբթի Բաքվում ասել է Բոժկովը «Սոցիալական և տնտեսական ներառումն Ադրբեջանում» համաժողովի ժամանակ։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցություն է տեսնում Արևելյան գործընկերության շրջանակներում։
Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ էներգետիկ հուշագիրը չի ազդում ԼՂ հակամարտության հարցում ԵՄ դիրքորոշման վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







