Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան։ Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»:
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նախագահի նստավայրում կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ռազմավարական գործընկերության հիմնախնդիրները և համատեղ այլ նախագծեր:
Իրակլի Ղարիբաշվիլին շեշտել է, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև բարիդրացիական հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և ռազմավարական գործընկերության վրա:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության հաղորդմամբ, կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում, այդ թվում նաև ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման կապակցությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







