Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովն ամենայն հավանականությամբ, կկայանա դեկտեմբերին Մոսկվայում: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այս տարի ՀԱՊԿ-ում նախագահում է Ռուսաստանի Դաշնությունը, այդ պատճառով էլ պետությունների ղեկավարների գագաթաժողովը տեղի կունենա այնտեղ։ Գագաթնաժողովը, ամենայն հավանակությամբ, կկայանա դեկտեմբերին»,- ասել է Զասը։
Կազմակերպության գլխավոր քարտուղարըև Լուկաշենկոն քննարկել են ՀԱՊԿ-ի աշխատանքի տարբեր ուղղությունները, այդ թվում ՝ արտաքին քաղաքական գործունեությանը, կազմակերպությունում գործընկերոջ և դիտորդի կարգավիճակ տրամադրելու մասին բելառուսական նախաձեռնության իրականացումը: Նշվել է նաև ՀԱՊԿ երկրների միջև ռազմատնտեսական համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







