Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2922-ի, գրանցվել են 92 մահվան ելքեր: Նման տվյալներ է ներկայացրել հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Կիանուշ Ջահանփուրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նոր հիվանդացությունների քանակը երեկվանից հասել է 586-ի։ Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով նոր տվյալները, հիվանդության 2922 դեպք է գրանցվել, — ասել է նա։ Ջահանփուրը հավելել է, որ «զոհերի թիվը հասել է 92-ի, ապաքինվել է 552 մարդ»:
Ավելի վաղ հաղորդվել էր 2336 հիվանդացածների և 77 մահվան ելքերի մասին:
Իրանի առողջապահության նախարարությունը փետրվարի 19-ին հայտնել է երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին: Վարակվածները հայտնաբերվել են Կում նահանգում։ Վիրուսի տարածման կապակցությամբ երկրի բոլոր դպրոցներում արձակուրդ է, մեկ շաբաթով դադարեցրել է Մեջլիսի (խորհրդարան) աշխատանքը: Երեքշաբթի օրը Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարանի) փոխխոսնակը հայտարարել էր, որ 23 պատգամավորների մոտ հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսի առկայությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







