Իրանի պաշտպանության նախարարության համալիրը Սպահանում հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից, որը հետ է մղվել հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով, հայտնում է Tasnim-ը։
«Անցած գիշեր անօդաչու թռչող սարքը փորձել է մոտենալ Սպահանի պաշտպանության նախարարության «Ամիր ալ-Մումինին» համալիրին, որի գործողությունները կասեցվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ համալիրին մոտենալիս անօդաչու թռչող սարքը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով, ուստի համալիրին վնասներ չեն հասցվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







