Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ, Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռամայի տարածաշրջանային այցը մշակման փուլում է: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ քարտուղարության ԶԼՄ-ների հետ հաղորդակցության և կապի բաժինը։
ԵԱՀԿ քարտուղարությունն ընդգծել է, որ Էդի Ռամայի Երևան, Թբիլիսի և Բաքու այցերի ծրագիրը մշակվում է։
ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման,ԵԱՀԿ մշտական խորհրդին ներկայացնելով նախագահության գերակայությունները, նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կարևոր տեղ կզբաղեցնի ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահության օրակարգում:
Ռաման նշել է, որ Հակամարտությունների կարգավորման հանձնառությունը, ինչպես օրինակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերն են, Ժնևի միջազգային քննարկումներն ու դրանց հետ կապված մեխանիզմները, Մերձդնեստրյան կարգավորման գործընթացը, կարևոր տեղ կզբաղեցնեն նախագահության օրակարգում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







