Հաշվի առնելով Իրանի համաճարակաբանական իրավիճակը՝ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել հայ-իրանական սահմանով հաղորդակցության սահմանափակումները երկարաձգել և խստացնել ևս 2 շաբաթով՝ առնվազն մինչև մարտի 24-ը։ Այս մասին ասվում է կառավարության որոշման մեջ, որն ընդունվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարտի 2-ին կայացած խորհրդակցության արդյունքում։
Որոշման համաձայն՝ ժամանակավորապես կչեղարկվեն մինչ այժմ գործող բոլոր բացառությունները, որոնք գործում էին բեռնափոխադրումների կազմակերպման դեպքում։
Նշենք նաև, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ տեղեկացրել է նաև, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացված քաղաքացիները գանգատներ չունեն, իսկ վարակված քաղաքացին գտնվում է լավ վիճակում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







