Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել փետրվարի 27-ին Իդլիբում սիրիական բանակի ավիահարվածների հետևանքով 34 թուրք զինծառայողի սպանվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Պոլսի հայոց պատրիարքարանը հայտնում է, որ Թուրքիայի զինված ուժերի 34 զինվորների կորուստը երկրում ցնցել է բոլորին։
«Կիսում ենք մեր ժողովրդի ցավը և բոլոր զոհերի համար բարձրյալ ալլահից ողորմածություն խնդրում»,- ասված է պատրիարքարանի հայտարարության մեջ։
Պատրիարքությունը տոկունություն է մաղթել «Թուրքիայի հարատևության երշախավորը հանդիսացող բանակի բոլոր ծառայողներին, որոնք կորցրել են իրնց զինակից ընկերներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







