Թուրքիայի խորհրդարանը հաստատել է երկրի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքները հետաքննող հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը: Այս որոշումը միաձայն ընդունվել է բոլոր պատգամավորների կողմից, հայտնում է Anadolu գործակալությունը:
Մասնավորապես, իշխանությունները մտադիր են որոշել, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն քաղաքների ուրբանիզացիայի արդյունավետության բարձրացման համար։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







