Պենտագոնը Javelin հակատանկային համակարգերի արտադրության նոր պայմանագիր է ստորագրել գործընկեր երկրների, այդ թվում՝ Վրաստանի և Ուկրաինայի հետ: Համապատասխան տեղեկատվությունը տեղադրված է ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում, փոխանցում է 1tv.ge։
Պենտագոնի տվյալներով՝ պայմանագրի ընդհանուր արժեքը գերազանցում է 18 մլն ԱՄՆ դոլարը։ Արտադրության պատվեր է ստացել Raytheon/ Lockheed Martin Javelin ընկերությունը։
Javelin-ի նոր խմբաքանակը նախատեսված է ԱՄՆ գործընկեր երկրների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Չեխիայի, Լիտվայի, Էստոնիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Ավստրալիայի, Ինդոնեզիայի, Նոր Զելանդիայի, Քաթարի, Օմանի, Հորդանանի և Արաբական Միացյալ Էմիրությունների համար: Պայմանագրի կատարման ժամկետը 2020թ. հունիսի 25-ն է։
Javelin հակատանկային հրթիռների առաջին խմբաքանակը Վրաստանը ստացել է 2018 թվականի հունվարին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







