Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտնել են թուրք սեյսմոլոգները:
Տարերային աղետների հետևանքների վերացման վարչության տվյալներով՝ 5,1 մագնիտուդով երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորության վրա՝ Գեքսուն քաղաքի մոտակայքում: EMSC-ի եվրոպացի սեյսմոլոգները հզորությունը գնահատել են 5,3:
Ավերածությունների և տուժածների մասին դեռ չի հաղորդվել:
Թուրքական Քանդիլի աստղադիտարանի տվյալներով՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերից հետո գրանցվել է առնվազն 5,8 հազար հետցնցում։
Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ին 7,8 և 7,7 մագնիտուդով երկրաշարժեր են գրանցվել, որոնք ուղեկցվել են հզոր հետցնցումներով: Ավերիչ երկրաշարժի զոհերի թիվն, ըստ վերջին տվյալների, գերազանցել է 40 հազարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







