Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Արևմուտքի երկրներին մեղադրել է մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների վրա ազդելու փորձերի մեջ:
«Համաշխարհային տերությունները Եվրոպայից մինչև Ամերիկա ակտիվ ջանքեր են գործադրում մայիսի 14-ի ընտրությունների վրա ազդելու համար։ Իմ դեմ այդ նպատակով ստոր քարոզարշավ է իրականացվում։ Եվ Եվրոպայում Ղուրանի այրման հետ կապված միջադեպերը նույն բանի մասին են», — հայտարարել է նա կիրակի Այդին քաղաքում երիտասարդների հետ շփման ժամանակ։ Նախագահի խոսքը մեջբերում է TRT հեռուստաալիքը։
Էրդողանը նշել է, որ «արևմտյան մամուլը շատ է գրում այն մասին, թե որքան կարևոր են Թուրքիայում ընտրությունները ողջ համաշխարհային քաղաքականության համար», այդ պատճառով «ակտիվ ջանքեր են գործադրվում քվեարկության և հասարակական կարծիքի վրա ազդելու համար, ինչին Թուրքիայում ուշադիր հետևում են»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







