Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:54

Թուրք երիտասարդներն ավելի շատ հակված են դեպի ընդդիմադիր ուժերը

Թուրք երիտասարդներն ավելի շատ հակված են դեպի ընդդիմադիր ուժերը

Թուրքական «BUPAR» հետազոտական ու խորհրդատվական կենտրոնը երկրի  ամենամեծ բնակչությունն ունեցող 10 քաղաքներում բնակվող 2780 երիտասարդի շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու գալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններում նրանց կողմնորոշվածությունը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Երիտասարդների 65%-ը պատասխանել է, որ քվեարկելու է ընդդիմադիր կուսակցությունների կազմած «Ազգ» դաշինքի օգտին։ Իսկ իշխող ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) և «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) հետ կազմած «Ժողովուրդ» դաշինքին իր ձայնը պատրաստ է տալ հարցվածների միայն 23%-ը։ Երիտասարդների 12%-ը նշել է, որ այլ կուսակցությունների օգտին է քվեարկելու։

 

Նախագահի այլ թեկնածու է ցանկացել տեսնել հարցվածների 72%-ը, մինչդեռ 20․5%-ը պատասխանել է, որ կրկին Էրդողանին է ցանկանում տեսնել նախագահի պաշտոնում։ Իսկ 7․5%-ը նշել է, որ դեռ չի կողմնորոշվել։

Երիտասարդներին նաև հարցրել են, թե արդյոք իրենց երջանիկ են զգում։ Մասնակիցների 70%-ը պատասխանել է «ոչ», 17%-ը՝ «այո», իսկ 13%-ը՝ «ոչ երջանիկ, ոչ էլ դժբախտ»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+