Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:46

Իրանն ու ՌԴ-ն առևտրային նավերի համատեղ կառուցման մասին պայմանագիր են ստորագրել

Իրանն ու ՌԴ-ն առևտրային նավերի համատեղ կառուցման մասին պայմանագիր են ստորագրել

Իրանի Իսլամական Հանրապետության  բեռնափոխադրման գծերը (IRISL), նավատորմի նորացման նպատակով, պայմանագիր են կնքել Աստրախանում Իրան-ռուսական Սալյանկա նավահանգստի պատվերով նավերի կառուցման մասին, հայտնում է իրանական ИРНА գործակալությունը։

Աստրախանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մեհդի Ակուչեկյանը պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է իրանական և ռուսական համապատասխան մարմինների ջանքերի մասին՝ զարգացնելու առևտրային և տնտեսական հարաբերությունների մակարդակը:

«Նավահանգստային փոխադրումների ցիկլի ավարտը դրական ազդեցություն է թողնում Իրանի և Ռուսաստանի արտահանման ապրանքների վերջնական գնի նվազման վրա, և, որպես հետևանք, կբարձրանա երկու երկրների բնակչության կյանքի որակը», — նշել է Ակուչեկիանը:

Նա Իրանի և Ռուսաստանի միջև նավերի կառուցման պայմանագիրը մեծ քայլ է անվանել երկու երկրների առևտրային համագործակցության ընդլայնման նպատակով:

Նրա խոսքով՝ «Հյուսիս-Հարավ» կենսական նշանակություն ունեցող միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հետ կապված անհրաժեշտ է ավելի շատ նավեր տրամադրել և ամրապնդել նավահանգստային ծառայությունների ենթակառուցվածքը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+