Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:59

Թուրքիան մտադիր է դառնալ Միջերկրական, Կասպից և Մերձավոր Արևելքի էներգետիկ կենտրոն

Թուրքիան մտադիր է դառնալ Միջերկրական, Կասպից և Մերձավոր Արևելքի էներգետիկ կենտրոն

Թուրքիան վճռական է Միջերկրական ծովի ավազանից, Կասպից ծովից և Մերձավոր Արևելքից Եվրոպա էներգակիրների մատակարարման կենտրոն դառնալու հարցում։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել նրա նախագահությամբ։

«Մեր վերջնական նպատակն է հնարավորինս շուտ վերացնել արտաքին կախվածությունը նավթից և բնական գազից։ Մենք վճռական ենք Թուրքիան դարձնել Միջերկրական ծովի, Կասպից ծովի և Մերձավոր Արևելքի էներգետիկ կենտրոն։ Մենք կմիավորենք Արևելքն ու Արևմուտքը ոչ միայն Ստամբուլի և Դարդանելի մեր կամուրջներով, այլև էներգետիկ կամուրջներով», — նշել է Էրդողանը։

Թուրքիայի Էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզն ավելի վաղ հայտնել էր, որ իր երկրի տարածքում Եվրոպա բնական գազի մատակարարման էներգետիկ կենտրոնի ստեղծման նախագիծը նախատեսվում է իրականացնել մեկ տարվա ընթացքում: Նրա խոսքով՝ Թուրքիայի, Թուրքմենստանի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները դեկտեմբերի 14-ին Թուրքմենբաշիում ընդունված որոշումների լույսի ներքո մոտ ժամանակներս կքննարկեն Եվրոպա մատակարարումների նախագիծը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+