Վաշինգտոնն առաջարկում է Անկարային քուրդ զինյալներին դուրս բերել Սիրիայի հյուսիսից 30 կիլոմետր հեռավորության վրա՝ առանց թուրքական զինված ուժերի ցամաքային գործողության անհրաժեշտության: Այս մասին ասել է Hürriyet թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին, ով մոտ է կառավարական շրջանակներին, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Նոյեմբերի 20-ին Թուրքիան օդային գործողություն է իրականացրել Սիրիայի հյուսիսում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևի դեմ:
Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Քոբանի քաղաքին, ինչպես նաև Հյուսիսային Իրաքում: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը գործողությունն անվանել է հաջողված և չի բացառել, որ դրան կհաջորդի ցամաքային գործողություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







