Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում այլ հարցերի շարքում քննարկել են հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքները:
Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Գագաթնաժողովի արդյունքներով Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հանդես են եկել եռակողմ հայտարարությամբ այն մասին, որ կողմերը ձեռնպահ են մնում ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, ընդգծում են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը, ինչպես նաև Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայության պահանջվածությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







