Բացելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպումը՝ Վլադիմիր Պուտինը կատակով ներողություն է խնդրել մոլեգնող տարերքի համար, սակայն ընդգծել է, որ եղանակային պայմանները չպետք է խանգարեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովի հետագա անցկացմանը:
«Այսօր հանդիպում ենք Սոչիում։ Հանդիպման վայրը նույնպես ընտրվել է ձեր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ « … » Ներողություն եմ խնդրում աշնանային եղանակի համար, բայց ոչինչ չես կարող անել՝ աշունը աշուն է», — ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Պուտինը։
Նշենք, որ քիչ առաջ Փաշինյան Պուտին երկկողմ հանդիպումն ավարտվեց։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







