ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման հարցերը, հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ընթացող հարաբերությունների դինամիկ զարգացման և տնտեսության, այդ թվում՝ տրանսպորտային — լոգիստիկ ոլորտում համագործակցության վիճակի կապակցությամբ՝ նշելով փոխգործակցության բոլոր ուղղություններով առաջընթացը և Ռուսաստանի և Ադրբեջանի ապրանքաշրջանառության ավելացումը:
«Մտքեր են փոխանակվել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հարցերի շուրջ», քննարկվել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետի տեղակալ Շահին Մուստաֆաևի, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը», — ասված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







