«Մենք եղբայրական Ադրբեջանին նախապես տեղեկացրել ենք զորավարժությունների մասին։ Ադրբեջանը տեղյակ է եղել», — ադրբեջանական լրտավամիջոցների փոխանցմամբ՝ լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սայեդ Աբբաս Մուսավին։
Նշենք, որ այսօր Իրանի՝ Ադրբեջանին սահմանակից տարածաշրջանում մեկնարկել են ԻՀՊԿ ցամաքային զորքերի զորավարժությունները:
Զորավարժությունների ընթացքում կմշակվեն ուղղաթիռների, անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ գործողություններ, գրոհներ օրվա գիշերային ժամերին, ինչպես նաև գետն անցնելը և հաղորդակցությունների գրավումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







