Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:09

Մուսուլմանական գլխաշորի թեմայով սոցհարցումներ Թուրքիայում

Մուսուլմանական գլխաշորի թեմայով սոցհարցումներ Թուրքիայում

«BUPAR» հետազոտական և խորհրդատվական ընկերությունը սոցհարցումների միջոցով փորձել է պարզել մուսուլմանական գլխաշորի (հիջաբ) օրենքի նախագծի վերաբերյալ Թուրքիայի քաղաքացիների դիրքորոշումը, ինչպես նաև նրանց նախընտրական հակումները։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Հիջաբի օրինագիծը հեղինակել և ներկայացրել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP):

 

Օրերս ԺՀԿ-ն Թուրքիայի խորհրդարան է ներկայացրել օրենքի նախագիծ, ըստ որի՝ «Կանայք չպետք է ենթարկվեն որևէ հարկադրանքի իրենց մասնագիտական գործունեության շրջանակներում հագուստի և արտաքին տեսքի պատճառով»։

«BUPAR»-ի սոցհարցումներն իրականացվել են հոկտեմբերի 4-ից 9-ն ընկած ժամանակահատվածում, մասնակցել է 1500 քաղաքացի։

«ԺՀԿ»-ն ինչու՞ է գլխաշորի թեմայով օրենքի նախագիծ կազմել» հարցին տրվել են հետևյալ պատասխանները.

— Որպեսզի հարցը չօգտագործվի «ԱԶԿ»-ի ձեռքում որպես քաղաքական գործիք (39․8%):

— Այսպես, թե անպես դա արգելք չէ։ Առօրյա կյանքում օրինական հենք ունենալու համար է (35․5%): 

 

— Պահպանողական ընտրազանգվածից ձայներ կորզելու համար է (13․9%):

 

Իսկ «Գլխաշորի վերաբերյալ օրնեքի նախագիծն արդյո՞ք ձայներ կբերի «ԺՀԿ-ին»» հարցին տրվել են այսպիսի պատասխաններ՝
54․6%-ը՝ «այո»,
43․6%-ը՝ «ոչ»,
1․8%-ը՝ «չգիտեմ»։

Եթե 2023-ի նախագահական ընտրություններում միայն երկու թեկնածու լինի, և նրանցից մեկը լինի ներկայիս նախագահը, ու՞մ օգտին կքվեարկեք։ Այս հարցին ընտրողների 33.7%-ը պատասխանել է, որ անպայման կքվեարկի Էրդողանի օգտին, 46.5%-ը՝ կքվեարկի Էրդողանի հակառակորդի օգտին, իսկ 19.8%-ը նշել է, որ նայած թե ով կլինի թեկնածուն և ինչպիսի խոստումներ կտա։

Վերջում տրված այն հարցին, թե «Արդյո՞ք երջանիկ եք զգում Ձեզ», մասնակիցների միայն 9․5%-ն է պատասխանել «այո», 67․7%-ը՝ «ոչ», իսկ 22․8%-ը պատասխանել է, որ իրեն հազվադեպ է երջանիկ զգում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+