Թուրքիայում փորձում են իրանցի ադրբեջանցիներից կառավարություն ստեղծել։ Իրանում բողոքի ակցիաների ֆոնին սոցիալական ցանցերում հայտնվել է հայտարարություն, որի հեղինակներն իրենց անվանել են «Հարավային Ադրբեջանի ժամանակավոր Ազգային ժողով»:
Հայտարարության մեջ հեղինակները նշել են, որ Իրանի սահմաններից դուրս սկսել են կառավարության ստեղծման աշխատանքները: Հայտարարության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 1-ին «Հարավային Ադրբեջանի» քաղաքական ակտիվիստները հավաքվել են Անկարայում և որոշել են ստեղծել «Հարավային Ադրբեջանի ժամանակավոր Ազգային ժողով», որի կանոնակարգը կընդունվի մեկ ամսվա ընթացքում, իսկ անդամների թիվը կլինի 91-ից մինչև 101 մարդ:
Հարկ է նշել, որ «Հարավային Ադրբեջան» անվան տակ հեղինակները ենթադրում են Իրանի Ատրպատական նահանգ, որի բնակչության մեծամասնությունը թուրքալեզու իրանցիներ են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







