Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:52

Ավագյանը երախտագիտություն է հայտնել իրանական կողմին՝ Հայաստանի ինքնիշխանությունը հարգելու դիրքորոշման համար

Ավագյանը երախտագիտություն է հայտնել իրանական կողմին՝ Հայաստանի ինքնիշխանությունը հարգելու դիրքորոշման համար

«Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է բոլոր ջանքերին, որոնք ձեռնարկվում են տարբեր միջազգային մակարդակներում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններում խաղաղություն և հանգստություն հաստատելու նպատակով»։

Այս մասին Mehr-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի խորհրդարանի միջազգային հարցերով տնօրեն Քազեմ Շաֆեին շաբաթ օրը Թեհրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանի հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է Իրանի և Հայաստանի պաշտոնյաների միջև այցերի փոխանակումը և երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում նրանց դերը՝ ընդգծելով, որ «երկու երկրների խորհրդարանների միջև շարունակական խորհրդակցությունները հարաբերությունների մակարդակի բարձրացման կարևոր գործոն են»: «Խորհրդարանական այցերը տնտեսական, մշակութային և քաղաքական տարբեր մակարդակներում կարող են երկկողմ հարաբերությունների զարգացման հանգեցնել», — հավելել է նա:

Հայաստանի դեսպանն իր հերթին մեծ նշանակություն է տվել Իրանի Իսլամական Հանրապետության՝ որպես տարածաշրջանում հզոր երկրի հետ հարաբերություններին և ասել, որ «երկու երկրները կարող են միմյանց հետ լավ հարաբերություններ ունենալ տարբեր ոլորտներում, հատկապես խորհրդարանական ոլորտում»:

Դեսպանն այցերի փոխանակումը գնահատեց որպես երկկողմ հարաբերությունների զարգացման կարևոր գործոն և նշեց, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, և որքան շատ լինեն երկու երկրների միջև կապերն ու հանդիպումները, այնքան բարձր կլինի երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակը:

Ավագյանը նաև իր երախտագիտությունն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու դիրքորոշման համար:

Քննարկվել են նաև երկկողմ հարցեր, և երկուստեք կարևորվել է երկկողմ համագործակցությունը տարածաշրջանի զարգացման և առաջընթացի գործընթացում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+