Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հոկտեմբերի 4-ին ժամանել է Բաքու: Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից
Հաղորդվում է, որ թուրք նախարարին օդանավակայանում հանդիսավոր հանդիպում են կազմակերպել։ Դրան մասնակցել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հասանովը Աքարին ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։
Նշվում է, որ Աքարը գոհունակություն է հայտնել այցի կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցությունը հաջողությամբ կզարգանա փոխադարձ վստահության և աջակցության հիման վրա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







