ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի «կանխակալ «հայտարարությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների վերաբերյալ» սաբոտաժի են ենթարկում այդ երկրների դիվանագիտական ջանքերը» և անընդունելի են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Reuters -ը, սեպտեմբերի 19-ին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը:
Օքթայը նաև կոչ է արել Վաշինգտոնին ճշտել, թե արդյոք Փելոսիի հայտարարություններն արտացոլում են ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ այս հանգստյան օրերին Փելոսին այցելել էր Հայաստան։ ԱԺ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել էր. «Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի, և մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի մահացու հարվածները, հարձակումները ՀՀ տարածքի նկատմամբ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







