Վրաստանում մեկնարկել են ԱՄՆ-ի հետ համատեղ Noble Partner 2022 բազմազգ զորավարժությունները, որոնց մասնակցում են նաև Ադրբեջանի զինված ուժերը, հաղորդում է «Интерфакс»-ը:
Միջոցառումն ուղղված կլինի Վրաստանի, ԱՄՆ-ի, տարածաշրջանային գործընկերների և դաշնակից երկրների միջև «պատրաստվածության և օպերատիվ համատեղելիության բարձրացմանը», որպեսզի «Սևծովյան տարածաշրջանում կայուն և անվտանգ մթնոլորտ ապահովի»:
Զորավարժությունների բացման արարողությունը տեղի է ունեցել Թբիլիսիի մերձակա Վազիանի ռազմաբազայի տարածքում:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ զորավարժություններին կմասնակցեն զինծառայողներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Ռումինիայից, Մոլդովայից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Թուրքիայից, Սլովակիայից, Նորվեգիայից, Լիտվայից, Ադրբեջանից, Գերմանիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Էստոնիայից, Լեհաստանից, Ճապոնիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ուկրաինայից և Շվեդիայից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







