Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:58

Օրական միջին հաշվով 7 բժիշկ լքում է Թուրքիան

Օրական միջին հաշվով 7 բժիշկ լքում է Թուրքիան

Համաձայն բուհերի քվոտաների վերաբերյալ Անկարայի բժշկական պալատի պատրաստած զեկույցի՝ միջին հաշվով օրական 7 բժիշկ մեկնում է արտերկիր։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Անկարայի բժշկական պալատի (ATO) կողմից ներկայացված հիմնադրամի և պետական ​​համալսարանների բժշկական բաժինների քվոտաների վերաբերյալ զեկույցում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ ընդհանուր քվոտան, որը 2003 թվականին կազմում էր 4.550, 2022 թվականին ավելացել է՝ հասնելով մինչև 18.434-ի։

«Երկրին անհրաժեշտ են որակյալ և գիտականորեն լավ պատրաստված բժիշկներ։ Թիվը ոչինչ չի լուծում։ Պետք է հոգ տանել վերապատրաստված բժիշկների մասին, պաշտպանել նրանց բռնությունից, ապահովել նրանց անձնական իրավունքների պաշտպանությունն ու ստեղծել լավ աշխատանքային միջավայր»,- ասվում է զեկույցում։

Անկարայի բժշկական պալատի հաշվետվության համաձայն՝ ընդհանուր առմամբ բժշկական ուղղվածությամբ կրթություն ստացող 115.400 ուսանող կա, հիմնադրամային բուհերում՝ 14.445, պետական ​​բուհերում՝ 100.995։ Ընդգծելով, որ այդ թվերը չափազանց մեծ են՝ զեկույցում նշվում է, որ չնայած պատասխանատուների կողմից արված հայտարարություններին, թե քվոտաների ավելացում նախատեսված չէ, այնուամենայնիվ, տարեցտարի քվոտաների ավելացում կա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+