Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:50

Նույն կեցվածք ունեն, ինչ իրենց իշխանությունները․ հայ փորձագետները՝ ադրբեջանցիների հետ հանդիպման մասին

Նույն կեցվածք ունեն, ինչ իրենց իշխանությունները․ հայ փորձագետները՝ ադրբեջանցիների հետ հանդիպման մասին

Ադրբեջանցի փորձագետները նույն թեզերն են հնչեցնում, ինչ այդ երկրի իշխանությունները։ Այս մասին «Հանրային» հ/ը -ի եթերում հայտարարել է Վրաստանում ադրբեջանցի փորձագետներին հանդիպած հայ փորձագետների թիմի անդամ, քաղաքագետ Ջոնի Մելիքյանը։

«Խաղաղությանը, կայունությանը միտված որևէ միտք նրանց կողմից չի հնչել։ Մյուս կողմից դժվար էր որևէ բան լսել, քանի որ նրանք ազատությունների լուրջ խնդիրներ ունեն իրենց երկրում», — նշեց Մելիքյանը։

«Այս հանդիպումների հիմնական գաղափարը որոշակի մտքերի գեներացումն է, որն այս կամ այն չափով կարող է նվազեցնել էսկալացիայի ռիսկերը», — իր հերթին նշեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։

Ըստ Հովհաննիսյանի՝ ադրբեջանցի փորձագետներն ընդդիմացել են անգամ Նոյեմբերի 9/10-ի հայտարարության պահպանման մոնիթորինգին։ «Երբ առաջարկում ենք եկեք մամուլի, ատելության խոսքի, սահմանային խախտումների մոնիթորինգ իրականացնենք, իրենք ընդդիմանում ենք։ Իրենք շատ լավ հասկանում են, որ մոնիթորինգ սահմանվի, կտեսնեն, որ հենց Ադրբեջանն է խախտում հրադադարը», — նշեց ադրբեջանագետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+