Ադրբեջանում ձերբակալվել է պետական մաքսային կոմիտեի «Азертерминалкомплекс» միավորման նախկին ղեկավար, մաքսային ծառայության գեներալ-մայոր Էխտիրամ Խալիլովը։
Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Խալիլովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 4 ամիս ժամկետով: Նշվում է, որ նա ձերբակալվել է երկու օր առաջ պետական անվտանգության ծառայության կողմից իրականացված հատուկ գործողության ընթացքում:
Խալիլովին մեղադրում են ավելի քան 200 հազար մանաթի (120 հազար դոլար) չափով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և մի շարք այլ հանցագործությունների կատարման մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը գործողություն է իրականացրել և ձերբակալել մի շարք պաշտոնատար անձանց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







