Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին Անկարա նախատեսված աշխատանքային այցի ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի իրավիճակն Ուկրաինայում: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունից հայտնել են, որ նախարարները մտադիր են քննարկել նաև իրադրությունը Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում և Սևծովյան տարածաշրջանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







