Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:41

Իրանի տարածքով ավտոմոբիլային կամուրջները շահագործման կհանձնվեն մեկ տարուց. Ադրբեջանի փոխվարչապետ

Իրանի տարածքով ավտոմոբիլային կամուրջները շահագործման կհանձնվեն մեկ տարուց. Ադրբեջանի փոխվարչապետ

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկ տարի անց կառուցել և շահագործման հանձնել Իրանի տարածքով անցնող ավտոմոբիլային կամուրջներ և միավորել Ադրբեջանի «Արևելա — Զանգեզուրի տնտեսական շրջանը» (ներառում է Ադրբեջանի կողմից օկուպացված Ջաբրայիլի, Քելբաջարի, Ղուբադլինի, Լաչինի և Զանգելանի շրջանները – խմբ.) և Նախիջևանը:

Ինչպես հաղորդում է АПА-ի թեհրանյան բյուրոն, այդ մասին հայտարարել է այցով Թեհրանում գտնվող Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը: Նա հիշեցրել է, որ երկու երկրների միջև վերջերս ստորագրվել է համապատասխան փոխըմբռնման հուշագիր։

«Այսօր մենք Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարի հետ քննարկել ենք ավտոմոբիլային կամուրջների կառուցման և ֆինանսավորման հարցը, ինչպես նաև նախագծերի տեխնիկական դետալների նախագծման ավարտը։ Կարծում ենք, որ կկարողանանք մեկ տարվա ընթացքում կառուցել և շահագործման հանձնել ավտոմոբիլային կամուրջներ», — ասել է Ադրբեջանի փոխվարչապետը։

Նա նշել է, որ երկաթուղային ոլորտում ստեղծվել է աշխատանքային խումբ, սկսվել են տեխնիկական դետալների քննարկումները։

«Քննարկումներ են ընթանում նաև էլեկտրահաղորդման գծերի կառուցման վերաբերյալ։ Այդ նախագծերը մեծ օգուտ կբերեն Իրանին և Ադրբեջանին, շահավետ կդառնան տարանցիկ կապեր, և մեր ժողովուրդները դրանից օգուտ կստանան», — ընդգծել է Մուստաֆաևը՝ հավելելով, որ Իրանի և Ադրբեջանի միջև առկա է լայն համագործակցություն։ «Համագործակցությունն ընդգրկում է տրանսպորտի, տարանցման, էներգետիկայի, նավթի, գազի և ներդրումների ոլորտները։ Տրանսպորտային և տարանցիկ ոլորտներն առավել առաջնային ոլորտներից են։ Մենք շատ հաջող համագործակցություն ունենք այս ոլորտում։

Նշեմ, որ 2021 թվականի առաջին 3 ամիսներին ավտոմոբիլային փոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 70 տոկոսով։ Մենք հսկայական ներուժ ենք տեսնում այս ոլորտում և քննարկել ենք մի շարք նախագծեր», — հայտարարել է Մուստաֆաևը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+