Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:39

Քուրդ հրամանատարը խոստանում է թուրքերին վռնդել Սիրիայի օկուպացրած տարածքներից

Քուրդ հրամանատարը խոստանում է թուրքերին վռնդել Սիրիայի օկուպացրած տարածքներից

«Սիրիայի դեմոկրատական ուժերի» գլխավոր հրամանատար, ազգությամբ քուրդ Մազլում Աբդին (Քոբանի), ով Թուրքիայում հայտարարված է որպես ահաբեկիչ, զգուշացում է արել թուրքական ղեկավարությանը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Մասնակցելով միջազգային հեռուստակոնֆերանսի՝ քուրդ հրամանատարը խոսել է Սիրիայի քրդաբնակ այն տարածքների մասին, որոնք ժամանակին գտնվում էին Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ: Նրանց դեմ Թուրքիայի զինված ուժերը «ահաբեկչության դեմ պայքարի» պատրվակով մի քանի խոշոր ռազմական գործողություններ էին իրականացրել վերջին տարիներին։ Արդյունքում Սիրիայի հյուսիսում գտնվող մի շարք շրջաններ, այդ թվումъ Աֆրինը, անցել են Թուրքիայի զինված ուժերի և նրանց հետ ռազմական գործողություններին մասնակցած «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկողության տակ:

Քուրդ հրամանատարի խոսքով՝ Թուրքիայի զինված ուժերն արդեն մի քանի տարի օկուպացրած տարածքներում իրականացնում են ճնշումներ, անнախադեպ բռնություններ, անօրինականություններ և կամայականություններ:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պետք է ունենան հստակ դիրքորոշում Թուրքիայի զավթողական քաղաքականության հարցում:

«Մենք կազատագրենք Աֆրինն ու մյուս շրջանները. Աֆրինի ազատագրման հետաձգման հետ կապված որոշ պատճառներ կան, և մենք կփորձենք հաղթահարել դրանք։ Աֆրինի ազատագրման համար լուրջ ջանքեր են անհրաժեշտ»,- ասել է քուրդ հրամանատարը։

Տեղեկացնենք, որ Մազլում Քոբանին, ըստ թուրքական կողմի, սերտ կապեր ունի ԱՄՆ-ի զինված ուժերի և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ Թուրքիայի նախագահը նույնիսկ պահանջում էր ԱՄՆ-ից իրենց արտահանձնել քուրդ հրամանատարին, սակայն Վաշինգտոնը հրաժարվել էր կատարել Էրդողանի պահանջը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+