Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:43

Ալիևը լկտիանում է, քանի որ տեսնում է, որ ՌԴ-ն Ուկրաինայում մեծ հաջողությունների չի հասնում. ռուս փորձագետ

Ալիևը լկտիանում է, քանի որ տեսնում է, որ ՌԴ-ն Ուկրաինայում մեծ հաջողությունների չի հասնում. ռուս փորձագետ

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ՌԴ-ից Հայաստան կանոնավոր կերպով՝ օրը մի քանի անգամ զենք տեղափոխող բեռնատար ինքնաթիռներ են ժամանել:

«Եթե Ռուսաստանն իսկապես մի քանի ինքնաթիռ ուղարկեր Հայաստան, միգուցե պատերազմն այլ կերպ ավարտվեր։ Բացի այդ, այդ ինքնաթիռներին հնարավոր չէր չհետևել, և այդ մասին դեռ այն ժամանակ կգրեին բոլոր լրատվամիջոցները», — ասել է նա։

Փորձագետը նշեց, որ հստակ վկայություններ չունի այն մասին, թե Ալիևը գործում է Արևմուտքի պատվերով կամ իր անունից, երբ կոշտացնում է Ռուսաստանի նկատմամբ հռետորաբանությունը։ «Ես պարզապես հասկանում եմ, որ նա լկտիանում է, քանի որ տեսնում է, որ Ռուսաստանն այժմ Ուկրաինայում մեծ հաջողությունների չի հասնում», — ասել է ռուս քաղաքագետը:

Խրամչիխինի խոսքով՝ միանգամայն հավանական է, որ նման հայտարարությունները հեռուն գնացող նպատակներ են հետապնդում՝ դուրս բերել ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղից՝ այնտեղ գտնվելու ժամկետի ավարտից հետո: «Ես չեմ կարող հարյուր տոկոսով դա պնդել, բայց միանգամայն հավանական է, որ հենց դա է նա ցանկանում», — հավելել է փորձագետը:

Փորձագետը հայտարարել է, որ Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման դեպքում ուժերի հավասարակշռության արմատական փոփոխություն տեղի կունենա։ «Ադրբեջանը հնարավորություն կստանա փակել Ղարաբաղի խնդիրն իր համար ցանկալի տարբերակով», — ասել է նա:

Խրամչիխինի կարծիքով՝ այս պահին Ռուսաստանը հակված չէ իրադարձությունների նման զարգացմանը։ «Այժմ Ռուսաստանն այդ մասին չի էլ մտածում, քանի որ մինչև ժամկետի ավարտը դեռ 3,5 տարի կա, իսկ Ռուսաստանում նույնիսկ ավելի պարզ իրավիճակներում այդպես չեն մտածում», — հայտարարել է փորձագետը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+