Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասի խաղաղ ապագայի ուղղությամբ հետագա աշխատանքի հեռանկարները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք Հարավային Կովկասի համար կայուն, խաղաղ և բարեկեցիկ ապագայի առաջխաղացման ուղղությամբ հետագա աշխատանքի հեռանկարները։ ԵՄ-ն նախկինի պես հավատարիմ է հայ-ադրբեջանական երկխոսությանը», — Twitter-ի իր էջում գրել է Միշելը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







