Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:33

ԵՏՀ-ն 6 ամիս ժամկետով մի շարք ապրանքներ ազատել է մաքսատուրքի գանձումից ԵԱՏՄ ներմուծման ժամանակ

ԵՏՀ-ն 6 ամիս ժամկետով մի շարք ապրանքներ ազատել է մաքսատուրքի գանձումից ԵԱՏՄ ներմուծման ժամանակ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա ընդունել է մի շարք որոշումներ։

Համաձայն նշված որոշումների՝ ներմուծման մաքսատուրքի վճարումից վեց ամիս ժամկետով ազատվում են ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունների համար կարևորագույն նշանակություն ունեցող որոշ ապրանքները։

Նշված որոշումներն ուղղված են ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական կայունացման և պարենային անվտանգության ապահովման արդի խնդիրների հաղթահարմանը, ինչպես նաև միջազգային շուկաներում նոր մատակարարների հայտնաբերմանը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ընդունել են ինչպես Խորհրդի, այնպես էլ Կոլեգիայի որոշումներ՝ պայմանավորված նշված ապրանքների առավել զգայուն լինելու հանգամանքով։

Նշված որոշումները.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի N 37 որոշում,

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2022 թվականի ապրիլի 5-ի N 46 որոշում,

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2022 թվականի ապրիլի 12-ի N 63 որոշում,

սահմանում են ապրանքների ցանկերը, ինչպես նաև մի շարք ապրանքների համար արտոնության տրամադրման պայմանները:

Ընդունված որոշումներն առաջնային ուղղված են բնակչության պարենի ապահովվածությանը և գնաճի զսպմանը։

Արտոնություն են ստացել տնտեսության հետևյալ կարևոր ճյուղերը՝ դեղագործություն, սննդամթերքի արտադրություն, մեքենաշինություն, շինարարություն, ոսկերչություն, թեթև արդյունաբերություն, լեռնահանքային արդյունաբերություն և արդյունաբերության մի շարք այլ ճյուղեր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+