Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:09

Բաքուն և Բիշքեկը ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր

Բաքուն և Բիշքեկը ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր

Բիշքեկն աջակցում է Ադրբեջանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) դիտորդի կարգավիճակ ստանալուն։ Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, չորեքշաբթի Բաքվում հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված կազմով բանակցություններում։

«Ղրղզստանը լիովին աջակցում է Շանհայի համագործակցության կազմակերպությունում Ադրբեջանի կարգավիճակը դիտորդի կարգավիճակի բարձրացմանը»,- ասել է Ջապարովը։

Ադրբեջանը ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու համար դիմել է 2018թ.։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, որ ՇՀԿ-ում երկրի դիտորդի կարգավիճակ ստանալն անհայտ պատճառներով հետաձգվում է։

Հաղորդվում է նաեւ, որ Ղրղզստանի նախագահի Ադրբեջան կատարած այցի ընթացքում երկու երկրների նախագահները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր, որը ներառում է 26 կետ։

Հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ կողմերը փոխադարձաբար աջակցում են միմյանց միջազգայնորեն ճանաչված սահմանների ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և անձեռնմխելիությանը։

Կողմերը նաև նշում են, որ Թյուրքական պետությունների կազմակերպությունը անդամ երկրների միջև համագործակցության կարևոր հարթակ է և աջակցում է թյուրքական աշխարհում ինտեգրացիոն գործընթացների։

Հռչակագրում նշվում է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնում դիտարկել ղրղզական կողմի մասնակցության հնարավորությունը Ադրբեջանի «ազատագրված» տարածքների վերականգնման և ենթակառուցվածքային նախագծերին։

Նշվում է նաև, որ Բաքուն և Բիշքեկը կշարունակեն զարգացնել համագործակցությունը Ադրբեջանի մասնագիտացված ուսումնական հաստատությունների հիման վրա ռազմական անձնակազմի պատրաստման ոլորտում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+