Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:05

Հունաստանում ամենաչսիրված օտարերկրացի առաջնորդն Էրդողանն է․ հարցում

Հունաստանի բնակչության շրջանում սոցհարցում է իրականացվել՝ պարզելու համար, թե հույներն ինչ վերաբերմունք ունեն Եվրամիության, ինչպես նաև օտարերկրյա տարբեր առաջնորդների նկատմամբ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

«DiaNEOsis» վերլուծական կենտրոնի կողմից Հունաստանի ողջ տարածքում անցկացված հարցումները ցույց են տվել, որ հույների շրջանում ամենաքիչ աջակցությունը ստացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ 5.7%։

Սոցհարցման տվյալները հրապարակած հունական «Kathimerini» թերթի անգլալեզու տարբերակում հրապարակված հոդվածում նշվել է, որ միանգամայն սպասելի էր, որ Էրդողանը հույների շրջանում պիտի ունենար ամենացածր վարկանիշը։

Ամենամեծ աջակցությունը ստացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ վաստակելով հարցվածների 65%-ի համակրանքը: Հարցվածների 64%-ը աջակցություն է հայտնել Եվրամիությանը, 34%-ը՝ դեմ արտահայտվել:

Հարցվածների շրջանում զգալի աջակցություն է ստացել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Ռուսատանի ու Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Սի Ցզինպինը համեմատաբար ավելի փոքր մասի մոտ են համակրանք առաջացնում, համապատասխանաբար՝ 18.8 և 18.5 տոկոսով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+