ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն հայտարարել է կազմակերպության պատրաստակամության մասին՝ աջակցել Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ինչպես նաև գործադրել բոլոր ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության պահպանման համար»,- ասել է Ռաուն։
Նա նաև նշել է, որ «համատեղ ջանքերով հնարավոր է առաջընթացի հասնել հումանիտար հարցերի, անհետ կորածների որոնման, պատմամշակութային հուշարձանների պահպանման հարցում։
«ԵԱՀԿ-ն պատրաստ է նաև իր ներդրումն ունենալ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցում, քանի որ կազմակերպությունն այս ոլորտում մեծ փորձ ունի»,- հավելել է ԵԱՀԿ գործող նախագահը։
Բայրամովն իր հերթին ընդգծել է, որ վերջին օրերին Բաքուն դրական մեսիջներ է նկատում Երևանից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







