Թուրքիայում ծրագրում են «Baykar savunma» ընկերության կողմից նախագծվող անօդաչու կործանիչի առաջին թռիչքն իրականացնել 2023 թվականին։ Այս մասին հայտնել է ընկերության տեխնիկական տնօրեն, Թուրքիայի նախագահի փեսա Սելչուք Բայրաքթարը, հայտնում է Ermenihaber-ը:
Թուրքիայի Գեբզեի տեխնիկական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Բայրաքթարը հայտարարել է, որ նոր «Bayraktar TB3» հարվածային անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) և անօդաչու կործանիչները հեղափոխություն են անելու ռազմական պատմության մեջ՝ դա համեմատելով 44-օրյա պատերազմում «Բայրաքթար TB2» ԱԹՍ-ների դերի հետ, որոնք, ըստ իրեն, բեկումնային ազդեցություն են ունեցել արցախյան վերջին պատերազմում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







