Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:07

Իրանը Թուրքիայի պանթյուրքական նկրտումները որպես սպառնալիք է դիտարկում. Եվգենի Սատանովսի

Իրանը Թուրքիայի պանթյուրքական նկրտումները որպես սպառնալիք է դիտարկում. Եվգենի Սատանովսի

Պանթուրքիզմն Իրանի համար բավականին լուրջ վտանգ է ներկայացնում, հատկապես հաշվի առնելով, որ ադրբեջանցիների մեծ մասն այժմ ապրում է հենց Իրանի տարածքում։

Այս մասին Armenia Today-ին տված հարցազրույցում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ, արևելագետ Եվգենի Սատանովսկին՝ մեկնաբանելով իրանա-ադրբեջանական հարաբերությունները տարածաշրջանում ստեղծված իրավիճակի համատեքստում։

Սատանովսկու խոսքով՝ պանիսլամիզմը, այդ թվում շիա ուղղվածությունը, բավական լուրջ սպառնալիք է ներկայացնում Ադրբեջանի համար։ Այդ համատեքստում նա պատահական չի համարել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեիի գրասենյակի փակումը։

Մյուս կողմից էլ, նշում է արևելագետը, սուննի ուղղության պանիսլամիզմը, արմատականությունը, որը տարածվում է Թուրքիայի տարածքից և այսօր ամուր արմատավորված է Ադրբեջանում, լուրջ սպառնալիք է Իրանի համար:

«Լավ հայտնի է, որ Իրանում կա սուննի ընդհատակ, և դա ոչ մի լավատեսություն չի առաջացնում Թեհրանում», – նշել է Եվգենի Սատանովսկին:

Փորձագետը նաև նշել է Իրանում անհանգստություն առաջացնող մի շարք գործոններ: Դրանց թվում նա նշել է փաստացի պետական մակարդակով թուրք-ադրբեջանական դաշինքը, այդ թվում՝ ռազմական, թուրքական աշխարհի նկատմամբ վերահսկողության Թուրքիայի հավակնությունները, այդ թվում նաև թյուրքական ժողովուրդների բնակությամբ Իրանի տարածաշրջաններում, ինչպես նաև Զանգեզուրի միջանցքը վերահսկողության տակ վերցնելու փորձը։

«Թուրքերի մոտ նշված է Ռուսաստանի ավելի քան 10 շրջան, որոնք նրանք անվանում են չճանաչված թյուրքական պետություններ՝ Բաշկիրիայից և Թաթարստանից մինչև Յակուտիա, Ալթայ և Տուլա։ Սակայն այդ պահանջները վերաբերում են նաև Իրանի՝ թուրքերով բնակեցված գավառներին», — նշել է նա։

Սատանովսկին ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի զորավարժությունների անցկացումը, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ վերահսկողություն սահմանելու փորձը և այն խնդիրները, որոնք այդ կապակցությամբ առաջանում են Հայաստանի Սյունիքի մարզում, «խիստ լարում են Իրանի» հետ հարաբերությունները:

Բացի այդ, լոկալ, բայց Իրանի համար կարևոր դետալներ են մաքսային կետերը, որոնք սկսել են վերահսկել Իրանից բեռնատարների մուտքը Հայաստանի տարածք՝ ճանապարհի այն հատվածով, որն ամբողջությամբ վերահսկվում էր Լեռնային Ղարաբաղի կողմից, բայց 44-օրյա պատերազմում պարտությունից հետո թուրքերն ու ադրբեջանցիները վերահսկողության տակ են անցել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+