Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:39

Հայաստանի և Իրանի արդարադատության նախարարները համագործակցության հուշագիր են ստորագրել

Հայաստանի և Իրանի արդարադատության նախարարները համագործակցության հուշագիր են ստորագրել

Երեկ՝ փետրվարի 20-ին, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ նախարարն առաջինը հանդիպել է Իրանի արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։

Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են իրավական ոլորտին առնչվող մի շարք հարցեր։

Երկու երկրների արդարադատության նախարարները ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում կողմերը կարող են համագործակցել՝ մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, երեխաների իրավունքների և միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (ՄԱԿ, ԿԴԿ) իրականացման և մի շարք այլ ոլորտներում։

Ձեռք են բերվել համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություններ, այդ թվում՝ հանձնաժողովի ձևավորման, «ՀՀ և ԻԻՀ միջև քաղաքացիական և քրեական գործերով իրավական օգնության մասին» համաձայնագրի գործողությունն ընդլայնելու մասին։

Երեկոյան ՀՀ արդարադատության նախարարի պատվին Իրանի արդարադատության նախարարի կողմից տրվել է պաշտոնական ընթրիք։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+