Հայաստանում գտնվող Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգն անդրադարձել է Ադրբեջանում պահվող գերիների, սահմանների և Արցախի կարգավիճակի հարցին։
«Միջազգային հանրությունը չի կարող փոխարինել խնդրո առարկա կողմերի քաղաքական կամքը»,- նշել է նա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Միջազգային հանրությանը պետք է, որպեսզի հայերը և ադրբեջանցիները կամք դրսևորեն՝ այդ ուղղությամբ առաջ գնալու։ Գիտենք, որ վերքը դեռևս բաց է», — ասաց ավստրիացի պաշտոնյան՝ նշելով, որ ի տարբերություն նախորդ տարվա, երբ ինքը եկել էր Հայաստան, տեսնում է, որ ճիշտ ուղղությամբ քայլեր են կատարվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







