Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 09:10

Հրապարակվել են հրադադարից հետո ադրբեջանական կողմի կորուստները

Հրապարակվել են հրադադարից հետո ադրբեջանական կողմի կորուստները

Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ոլորտի կորուստները 2020թ. նոյեմբերի 10-ից մինչև 2021թ. հունվարի 31-ը կազմել են 110 մարդ:

Այս մասին հայտնում է Բաքվի Turan գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական հետազոտությունների Կասպիական ինստիտուտի հաղորդագրությունը։

Ինստիտուտի տվյալներով՝ 15 զինվորականներ զոհվել են հակառակորդի գնդակից, 10-ը՝ պայթել ականի վրա, մյուսները զոհվել են ոչ մարտական պայմաններում: Զինվորականների զոհվելու դեպքերի մեծ մասը հաստատվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ուժային այլ գերատեսչությունների կողմից։

Բացի հակառակորդի գնդակից զոհված 15 և ականի վրա պայթած 10 զինվորականներից, ևս 14 մարդ զոհվել է ուղղաթիռի կործանման հետևանքով, 12-ը՝ ավտովթարից, 12-ը՝ դժբախտ պատահարներից, 10-ը՝ հիվանդություններից, 9-ը՝ անհայտ պատճառներով, 9-ը՝ պատերազմում ստացած վնասվածքներից, 5 — ը՝ ոչ կանոնադրական փոխհարաբերությունների արդյունքում, 2 — ը՝ հատուկ գործողությունների ընթացքում, 12-ը՝ ինքնասպանություն են գործել: Ընդհանուր կորուստներից 84-ը, այդ թվում՝ 11 մարտական և 73 ոչ մարտական, 2021 թվականին են տեղի ունեցել:

Ընդ որում, մինչպատերազմյան 2019 թվականին, ինստիտուտի տվյալներով, կորուստները կազմել են 47 մարդ, նրանցից 9-ը զոհվել է մարտական պայմաններում, 38-ը՝ ոչ մարտական:

2022-ի հունվարին կորուստներն արդեն կազմել են 11 մարդ, այդ թվում՝ 1 զինծառայող զոհվել է հակառակորդի գնդակից, 3-ը մահացել են ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում, 2-ը՝ անհայտ պատճառներով, 3-ը՝ հիվանդության պատճառով, 1-ը՝ դժբախտ պատահարի հետևանքով, 1-ը ինքնասպանություն է գործել։
Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտը կորուստների աճի միտում է նշում, հատկապես՝ ոչ մարտական։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+