Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:51

Թուրքիան կավելացնի Ադրբեջանից գազի ներկրումները

Թուրքիան կավելացնի Ադրբեջանից գազի ներկրումները

Ադրբեջանը Թուրքիայից գազի  լրացուցիչ մատակարարման հարցում է ստացել Իրանից ներմուծումների տեխնիկական խնդիրների կապակցությամբ, որոշում է ընդունվել ավելացնել մատակարարումները, РИА новости- ին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը:

Իրանը՝ Թուրքիա գազի խոշոր մատակարարներից մեկը, ավելի վաղ 10 օրով դադարեցրել էր գազի մատակարարումը տեխնիկական խափանման պատճառով: Ավելի ուշ Թեհրանը հայտնել է գազի արտահանման վերսկսման մասին, սակայն Թուրքիայի կառավարությունը հերքել է այդ հայտարարությունները 7 հատուկ պատվիրակություն է ուղարկել Թեհրան՝ իրավիճակը կարգավորելու համար: Թուրքիայում էլեկտրաէներգիայի կեսից ավելին արտադրվում է գազային էլեկտրակայաններում, ինչի կապակցությամբ կառավարությունը ստիպված է եղել շաբաթական երեք օրով անջատել էլեկտրաէներգիան գրեթե բոլոր արդյունաբերական գոտիներում։

«Վերջին օրերին Իրանից Թուրքիա բնական գազի ներկրման հետ կապված տեխնիկական խնդիրների ֆոնին թուրքական կողմը դիմել է Azerbaijan Gas Sales Company-ին (AGSC)՝ խնդրելով գազի լրացուցիչ ծավալներ ներմուծել ժամանակավոր պակասի փոխհատուցման համար։ AGSC-ն ներկայացնում է «Շահդենիզ» կոնսորցիումին մասնակցող ընկերությունները: Թուրքիայից ստացված հարցումը քննարկվել է ընկերությունում։ Որոշում է կայացվել ավելացնել Ադրբեջանից Թուրքիա արտահանվող գազի ծավալը՝ առկա հնարավորությունների շրջանակներում և ծագած պահանջարկին համապատասխան», — հայտնել է Ահմեդովը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+