Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը չորեքշաբթի ռուս զբոսաշրջիկներին կոչ է արել բժշկական ապահովագրություն ձեռք բերել Թուրքիայի Հանրապետություն ճանապարհորդության համար, որպեսզի բժշկական անհրաժեշտության դեպքում օգնություն ստանան։
«Եթե Դուք Թուրքիա եք մեկնում այնպիսի բարդ ժամանակ, ինչպիսին կորոնավիրուսային համաճարակ է, խնդրում եմ, ձեռք բերեք ապահովագրություն, որպեսզի ձեզ նորմալ բուժեն։ Իսկ մենք առողջ ենք, չենք հիվանդանա, մեզ դա պետք չէ»:..«Պարոնայք, դուք գնում եք բավական թանկ ավիացիոն տոմսեր, դե, մի քիչ էլ ծախսեք, բայց փոխարենը այդ ժամանակ ձեզ լիովին ապահովագրական ընկերության պարտականություններին համապատասխան որակյալ բժշկական օգնություն կցուցաբերվի», — նշել է դիվանագետը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:
«Իսկ երբ մարդիկ հիվանդանոց են ընկնում՝ չունենալով ապահովագրություն, իրենք էլ հասկանում են, որ դա թանկ է լինելու, և այդ բոլոր ծախսերը կախված են կամ «ֆիգուրանտի», կամ նրա ընտանիքի անդամների վրա, ինչը նույնպես տհաճ է։ Ապահովագրությունն էժան է, կախված է ընկերության, փաթեթի, գումարի ծածկույթի, բայց սկզբունքորեն այդ գումարը շատ ավելի քիչ է, քան ավիատոմս կամ հյուրանոց արժեքը. ուստի պետք է ապահովագրվել», — հավելել է Երխովը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







