Բաքվում մի խումբ անկախ ադրբեջանցի լրագրողներ և վիդեո-բլոգերներ բողոքի ակցիա են անցկացրել երկրի խորհրդարանի առջև՝ բողոքելով «Մեդիայի մասին» օրենքի նախագծի դեմ։
Turan-ի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները շենքի մոտ բերել են տապանաքարի տեսքով պաստառ, որի վրա գրված է եղել «Ազատ մամուլ»։
Ակցիայի մասնակիցները կոչ են արել պատգամավորներին չընդունել օրինագիծն իր ներկայիս տեսքով:
Ըստ միջոցառման մասնակիցների՝ օրինագիծը ենթադրում է գրաքննություն, լրագրողների գործունեության սահմանափակում, ինչպես նաև փաստաթուղթը հակասում է երկրի Սահմանադրությանը և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային:
Նշվում է, որ ոստիկանությունը խլել է լրագրողների պաստառները, սակայն չի ցրել ակցիայի մասնակիցներին, որոնք ձերբակալվել են ակցիայի ընթացքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







