Միջազգային մամուլը շարունակում է ակտիվ արձագանքել Թուրքիայում տիրող տնտեսական բարդ իրավիճակին։ Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։
Երեկ, սակայն, 1 ամերիկյան դոլարի նկատմամբ ռեկորդային 18․40-ի հասած թուրքական լիրան այսօր առավոտյան որոշակիորեն արժևորվել է՝ հասնելով 11․95-ի։ Փոփոխությունը գրանցվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց տնտեսական նոր միջոցառումների մասին։
«The Washington Post»-ում հրապարակված վերլուծական հոդվածում նշվում է, որ Թուրքիայի տնտեսությունը դժվար ժամանակներ է ապրում։ Իսկ երկրում առկա մտահոգությունները խորացել են ֆինանսական անկայունության պատճառով։
Հոդվածում նաև նշվում է, որ թուրքական արժույթը չափից ավելի է արձագանքել Թուրքիայի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությանը։ Միաժամանակ շեշտվում է, որ դա չի նշանակում, որ իրավիճակը հնարավոր չէ հաղթահարել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







