Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ անարդարացի է համարում ԵՄ-ի կողմից Բաքվին և Երևանին ֆինանսական օգնության բաշխումը:
«Հստակեցնեմ մի հարց՝ փաթեթի ծավալը, որը տրամադրվելու է Եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանին, կազմում է 2,6 մլրդ դոլար, իսկ Ադրբեջանին, ինչպես նշեցիք, 140 մլն դոլար է, այսինքն՝ տարբերությունը մոտ 20 անգամ է։ Դա արդարացի՞ է։ Ո՛չ։ Արդյո՞ք դա համապատասխանում է երկու երկրների իրական պահանջներին։ Ո՛չ։ Եթե նույնիսկ մի կողմ դնենք «ազատագրված» տարածքներում Հայաստանի կողմից իրագործված հրեշավոր ավերածությունները, ապա երկու երկրների բնակչության թվաքանակի հաշվառմամբ կարելի է տեսնել, որ տարբերությունը կազմում է ավելի քան հինգ անգամ՝ Ադրբեջանի բնակչությունը 10 մլն է, իսկ Հայաստանը՝ 2 մլն», — ТАСС-ի փոխանցմամբ՝ իտալական Il Sole 24 թերթին տված հարցազրույցում ասել է Ալիևը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







