Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:22

Ադրբեջանցի նախարարը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» տրանսպորտային-լոգիստիկ նշանակության մասին

«Զանգեզուրի միջանցքը» կարևոր տրանսպորտային-լոգիստիկ նշանակություն ունի տարածաշրջանի համար, քանի որ հանդիսանում է այլ խոշոր տրանսպորտային երթուղիների՝ «Հյուսիս – հարավ» և «Արեւելք-Արևմուտք» հատման կետը:

Այս մասին, ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը։

«Վերջին երկու տասնամյակում Ադրբեջանը մեծ ներդրումներ է կատարել տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքներում։ Ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումները ներդրվում են տարբեր տրանսպորտային-լոգիստիկ երթուղիներում, ինչպիսիք են «Արևելք-Արևմուտք» և հակառակը, «Հյուսիս-հարավ» և այլն: Այս առումով միջանցքը մեծ դեր է խաղում, քանի որ այն կետն է, որտեղ մենք տեսնում ենք հատումը ինչպես «Հյուսիս-Հարավ» երթուղու, այնպես էլ «Արևելք-Արեւմուտք» երթուղու», — ասել է Ջաբարովը ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով ՝ միջանցքի նշանակությունը պայմանավորված է մի քանի պատճառներով։ «Մասնավորապես, մենք խոսում ենք այն ենթակառուցվածքի վերականգնման մասին, որը գոյություն ուներ, այդ թվում՝ ԽՍՀՄ-ի ժամանակ։ Իրանի և Ադրբեջանի երկաթուղիների մուտքի կետն ու հատման կետը գտնվել են Նախիջևանում, մասնավորապես՝ Ջուղայում», — նշել է նա:

Ջաբարովը նշել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների բացումը ձեռնտու է ոչ միայն տարածաշրջանի երեք երկրներին, այլև հարևան մեծ երկրներին՝ Ռուսաստանին, Թուրքիային, Իրանին: «Եվ այս առումով այն ներուժը, որը դրվում է տարածաշրջանի երկրների փոխադարձ առևտրաշրջանառության համար, տարածաշրջանային տնտեսությունների առավել սերտ ինտեգրման համար, անշուշտ, չի կարող գերագնահատվել», — ասել է նախարարը ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+